ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն անմիջական երկխոսություն չունի Ռուսաստանի հետ, սակայն փաստացի այդ կողմը ներկայացնում են ամերիկացիները։ «Ամերիկյան կողմի հետ երկխոսության ընթացքում նրանք, եթե կարելի է այդպես ասել, ներկայացնում են ռուսաստանյան կողմը, որովհետև խոսում են նրանց ազդակների, պահանջների, քայլերի, պատրաստակամության կամ անպատրաստության մասին»,- նշել է Զելենսկին։               
 

Ինչպե՞ս վերականգնել մեր Բանակի փառքն ու հզորությունը

Ինչպե՞ս վերականգնել մեր Բանակի փառքն ու հզորությունը
07.07.2023 | 21:13

Նախօրեին մի շարք զինվորականների գեներալի կոչում է շնորհվել։

Պետք է անկեղծ ասեմ՝ ես չգիտեմ այդ նոր գեներալներից ով ինչ արժանիք ունի, ինչպես է ծառայում, ինչ արժեքների է դավանում։

Ավելի ճիշտ՝ գրեթե չգիտեմ։ Համացանցում այսօր որոշ կարծիքներ ու մեկնաբանություններ կարդացի։ Մարդիկ հաշտ չեն մեր հրամանատարների հետ։

Ցավալի է, բայց այդպես է։ Իսկ ավելի ցավալին այն է, որ տեղ ունեն անհաշտ լինելու։

Բայց և այնպես, ուզում եմ բարի ծառայություն մաղթել մեր Բանակի հրամանատարներին ու զինվորներին։

Բարի ծառայություն մաղթել ու նաև մաղթել լինել իսկական գեներալ։

Այնպիսին, ինչպիսին Գրիգորի Խաչատուրովն է։

Լինել իսկական գեներալ ու հիշել իսկական գեներալի մասին։ Հավատացե՛ք, պարոնայք սպաներ, միայն այդպես դուք կարող եք արժանանալ Հայոց Բանակի գեներալի բարձր կոչմանը։ Խոսքս ոչ թե հրամանագրի, այլ իրական արժանիքի մասին է։ Հիշե՛ք Խաչատուրովի մասին։

Միայն այդպես կարող եք վերականգնել մեր Բանակի փառքն ու հզորությունը։ Վստահ եմ՝ հասկանում եք ինչի մասին եմ խոսում։

Թող Աստված ուժ տա ձեր բազուկներին և իմաստնություն՝ մտքին։

Բարի ծառայություն։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2891

Մեկնաբանություններ